Ավելի քան 200 ազատազրկվածներ այսօր փախուստի են դիմել Ինդոնեզիայի Հյուսիսայի Սումատրա նահանգի Մեդան քաղաքի գերբնակեցված բանտից։ ՙՄենք անում ենք ամեն հնարավորը՝ հայտնաբերելու փախուստի դիմածներին՚,- հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչՌոնի Ֆ. Սոմպին։ Նրա խոսքով՝ դատապարտվածներին հայտնաբերելու համար գործի են դրվել անվտանգության լրացուցիչ ուժեր։ Արդեն իսկ ձերբակալվել է 10 մարդ։ Բանտարկյալներից 12-ը կասկածվում են ահաբեկչության մեջ և խիստ վտանգ են ներկայացնում։
Փախուստը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հրդեհից հետո քրեակատարողական հիմնարկում անջատվել է էլեկտրականությունը։ Շենքում գտնվել է 2000 դատապարտված, այն դեպքում, երբ այն նախատեսված է եղել 400 մարդու համար։